Հուլիսի 16-ից 19-ը Երևանում անցկացվելու է հռչակավոր հայ օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի անվան սամբոյի միջազգային հուշամրցաշարը` նվիրված երկրորդ աշխարհամարտում Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձին:
Մրցաշարին մասնակցելու են պատանի մարզիկներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Հունաստանից: Մրցումները տեղի կունենան «Միկա» մարզահամալիրում:
Հուլիսի 17-ի առավոտյան ժամը 10-ին կգոտեմարտեն 48, 56, 65, 75, 87 կգ քաշային կարգերում հանդես եկող պատանիներն ու 48, 56 կգ քաշային աղջիկները:
Նույն օրը երեկոյան ժամը 18-ին կկայանա մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունն ու նույն քաշային կարգերի եզրափակիչներն ու պարգևատրումները: