Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի դերասանառեժիսուրայի բաժնի առաջին կուրսի ուսանող Կառլեն Աբրահամյանին համակուրսեցիները դաժան ծեծի են ենթարկել:
Կ.Աբրահամյանը գրող է, հայտնի է Դորիան կեղծանունով և քարոզում է հոմոսեքսուալիզմի ազատություն: Ուսանողին տեղափոխել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն` գլխուղեղային տրավմայով: Որոշ մանրամասներ պարզել ուսանողներից, սակայն նրանք խուսափել են որևէ բան ասել, միայն հաստատել են, որ եղել է ծեծկռտուք: Սակայն պատճառների վերաբերյալ կցկտուր տեղեկություն կա. սկզբում ասել են, թե հիմքում հոմոսեքսուալների դեմ պայքարն է, ապա լուրեր են տարածվել, թե աղջկա պատճառով է եղել:
|